Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Չինաստանը կարող է միանալ ԻՊ-ի դեմ պայքարին

Չինաստանը կարող է միանալ ԻՊ-ի դեմ պայքարին
15.01.2016 | 00:22

Չինաստանը կարող է զորք ուղարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարելու համար՝ գրում է The Washington Times-ը։ Չինաստանն անհանգստացած է ԻՊ-ի շարքերում չինացի զինյալների քանակի աճից։ «Հարցն այն է, թե ում կողմից են նրանք լինելու»,- պարբերականին հայտնել է իրավիճակին ծանոթ պաշտոնյան։ Հավանական է, որ ՉԺՀ-ն միանա Ռուսաստանին, այլ ոչ թե ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիային։

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ